Նորություններ

Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է

Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է

13.09.2017

Այսօր քաղցրի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Շոկոլադի օրը նշելու միտքը առաջին անգամ նշել են ֆրանսիացիները՝ 1995-ին:

Կարծիք կա, որ առաջինը շոկոլադ սովորել են պատրաստել ացտեկները: Նրանք այն անվանում էին «աստվածների ուտեստ»: Իսպանացի նվաճողները այն առաջին անգամ հասցրել են Եվրոպա և քաղցրավենիքը կնքել «սև ոսկի» անվամբ ու կիրառել ֆիզիկական ուժերն և դիմադրողականությունը ամրացնելու համար:

Ավելի ուշ Եվրոպայում շոկոլադ օգտագործում էին միայն ազնվական շրջանակները: Կանայք այն համարում էին աֆրոդիզիակ: Այսպես՝ Մայր Թերեզան պաշտում էր այն, իսկ տիկին Պոմպադուրը կարծում էր, որ միայն շոկոլադը կարող է բորբոքել կրքի կրակը: Միայն 20-րդ դարի սկզբին սկսվեց շոկոլադի արտադրությունը և այն կարողացան վայելել հասարակ մարդիկ:

Comments are closed.