Նորություններ
Ներկայացվեց iPhone X սմարթֆոնը
14.09.2017
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը Կուպերտինոյում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել է iPhone X սմարթֆոնը, որի գինը 999 դոլար է:
Ընկերության ղեկավար Թիմ Քուկը հայտարարել է, որ սպասված նորույթի մատակարարումը կսկսվի նոյեմբերի 3-ից: Նրա խոսքով՝ երբևէ ստեղծված ամենահզոր iPhone-ի նախնական պատվերներն ընդունվելու են հոկտեմբերի 27-ից:
«Կարծում ենք, որ այն ձեզ դուր կգա»,-հույս է հայտնել Քուկը: Նոր սմարթֆոնը ռեկորդային գնից բացի առանձնանում է դիմաճանաչողական գործառույթով, ապակյա կորպուսով, 5.8 դյույմ անկյունագծով Super Retina էկրանով, անլար լիցքավորման հնարավորությամբ, ինչպես նաև Apple A11 Bionic հզոր չիպով:















