Նորություններ
Աշխարհի ամենածեր պանդան սատկել է
14.09.2017
Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ֆուչժոու քաղաքում սատկել է աշխարհի ամենածեր պանդան: Բասի անունով 37-ամյա պանդայի հոգեհանգստի արարողությունը հեռարձակվել է Չինաստանի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերով:
Մեծ պանդաների ուսումնասիրման կենտրոնի նախագահը նշել է, որ Բասին ընկերության խորհրդանիշն էր հայրենիքում, ինչպես նաև այլ երկրներում:
Բասին ծնվել է Չինաստանի կենտրոնական հատվածում՝ 1980-ականներին: Երբ նա 4 տարեկան էր՝ տեղի բնակիչներից մեկը փրկել է նրան գետի սառը ջրերի միջից, որտեղ նա թաքնվել էր բորենուց: Պանդաների այս տեսակն անազատության մեջ սովորաբար ապրում է առավելագույնը 30 տարի:















