Նորություններ

8 դոլարով գնված բիժուտերիան կվաճառվի 30 հազար դոլարով

8 դոլարով գնված բիժուտերիան կվաճառվի 30 հազար դոլարով

14.09.2017

ԱՄՆ-ում էժան ապրանքների վաճառքի ժամանակ 8 դոլարով բիժուտերիա է գնվել, որի մի մասը կվաճառվի 30 հազար դոլարով: Պատճառն այն է, որ զարդի քարերն իսկական ադամանդներ, սուտակներ և զմրուխտներ են: Զարդի տերը նվիրել է այն իր դստերը, որպեսզի նա կրի զարդը եկեղեցի գնալու ժամանակ: Սակայն աղջիկը չի հավանել զարդը, դրել է այն պայուսակի մեջ ու մոռացել դրա գոյության մասին:
Մի քանի ամիս անց նա պատահաբար հայտնվել է ոսկերչի մոտ և հիշել, որ բիժուտերիան մնացել է պայուսակի մեջ: Նա ցույց է տվել կրծքազարդը փորձագետին և պատմել՝ ինչպես է այն հասել իրեն: Պարզվել է, որ կրծքազարդը 20-րդ դարի շատ արժեքավոր ոսկերչական հավաքածուի մաս է: Հետագա փորձաքննությունը հաստատել է, որ այն պատրաստված է բարձրորակ թանկարժեք քարերից: Նշվում է, որ զարդի վրա 1.39 կարատանոց ալմաստ, մոտ 1.5 կարատանոց կոլումբիական զմրուխտ և 0.6 կարատանոց սուտակ կա:
Այժմ կրծքազարդը պլանավորվում է վաճառել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում անցկացվելիք աճուրդներից մեկում. ապրանքի մեկնարկային գինը կլինի 30 հազար դոլար:

Comments are closed.