Նորություններ

Անջելինա Ջոլին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Անջելինա Ջոլին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

15.09.2017

Տորոնտոյի կինոփառատոնի ընթացքում իր հինգերորդ ռեժիսորական աշխատանքի պրեմիերայից հետո դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մանհեթենում կազմակերպության գլխավոր գրասենյակում:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ պատվիրակ Անջելինա Ջոլին հանդիպմանը ներկայացել է սպիտակ մետաքսե վերնաշապիկով, շագանակագույն կիսաշրջազգեստով և մարմնագույն բարձրակրունկներով: Նրա այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Comments are closed.