Նորություններ
Բացվել է աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական բաժանմունքը
19.09.2017
Դուբայում բացվել է ամբողջովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական բաժանմունք:
Համաձայն հրատարակության՝ սա աշխարհում առաջին նման ոստիկանական բաժանմունքն է։ Դրա այցելուները կարող են օգտվել շուրջ 60 տեսակի ծառայությունից, օրինակ՝ իրավախախտման մասին դիմում ներկայացնել կամ հայտնել ավտովթարի մասին։
Ոստիկանների հետ շփումը տեղի է ունենում տեսակապի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով։ «Խելացի» բաժանմունքը կգործի 24 ժամ, շաբաթը 7 օր։ Հետագայում նման բաժանմունքներ կհայտնվեն Դուբայի այլ հատվածներում նույնպես։ Դուբայի ոստիկանության համաձայն՝ դա կնպաստի սովորական ոստիկանական բաժանմունքների «բեռնաթափմանը»։















