Նորություններ

«Աննա Ֆրանկի օրագրի» մոտիվներով կստեղծվի կոմիքսների գիրք և մուլտֆիլմ

«Աննա Ֆրանկի օրագրի» մոտիվներով կստեղծվի կոմիքսների գիրք և մուլտֆիլմ

19.09.2017

«Աննա Ֆրանկի օրագիրը» մոտիվներով ստեղծվելու է կոմիքսների գիրք և մուլտֆիլմ: Կոմիքսների գիրքը  կազմված է լինելու 148 էջից, նկարների հեղինակն է իսրայելացի Դևիդ Պոլոնսկին, վաճառքում կլինի Ֆրանսիայում հոկտեմբերի 4-ին: Կոմիքսների սցենարի հեղինակ Արի Ֆոլմանը պատրաստում է նաև մուլտֆիլմ, որը կներկայացվի 2019-ին: Մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին կլինի Աննա Ֆրանկի երևակայական ընկերուհին, ում նա նվիրել է իր օրագիրը: Պոլոնսկին և Ֆոլմանը սկզբում հրաժարվել են աշխատել կոմիքսների և մուլտֆիլմի վրա, բայց հետո փոխել են իրենց որոշումը:
«Ես ցավում եմ, որ եկել է մի ժամանակաշրջան, որ մոլորակում չեն մնում արդեն նրանք, ովքեր վերապրել են Հոլոքոստը, այլևս չկան կենդանի վկաներ, ովքեր կարող են պատմել այդ պատմությունը»,- ասել է Ֆոլմանը: Նրա խոսքով, այս նախագծերը ստեղծվում են, որպեսզի պատմեն Աննա Ֆրանկի պատմությունն ավելի երիտասարդ սերունդին:

Comments are closed.