Նորություններ

Ստրկության զոհերի 71 տոկոսը կանայք ու աղջիկներն են. ՄԱԿ

Ստրկության զոհերի 71 տոկոսը կանայք ու աղջիկներն են. ՄԱԿ

20.09.2017

Միլիոնավոր մարդիկ թրաֆիքինգի, հարկադրանքի հետևանքով հայտնվում են աշխատանքի շահագործման ցանցում, որից երբեմն չեն կարողանում դուրս գալ:  Խախտվում ու անտեսվում  են հարյուր հազարավոր մարդկանց իրավունքներ, որոնք աշխատում են դաշտերում, հանքերում կամ էլ տնային տնտեսությունում: Շատերը համարվում են սեռական ստրուկներ կամ էլ ապրում են պարտադրված ամուսնության մեջ:
ՄԱԿ-ի պաշտոնական էջում ներկայացված այս տվյալները վերջին հետազոտությունների արդյունքներն են, որոնք անցկացվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության ու Միգրացիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո: Հետազոտության մեջ ներկայացված է  աշխարհում ժամանակակից ստրկության իրական ծավալները:

Ըստ աղբյուրի, 2016-ին ստրկության զոհ է դարձել ավելի քան 40 մլն մարդ: Նրանցից 152 մլն-ը 5-17 տարեկան են: Կոնտրաբանդայի առևտրի գլխավոր «ապրանքը» աղջիկներն ու կանայք են:  Նրանց թիվը կազմում է 29 մլն կամ ստրկության մեջ հայտնվածների 71 տոկոսը: 40 մլն-ից 25 մլն.-ը ենթարկվում է աշխատանքային շահագործման, իսկ 15 մլնն ապրում է  հարկադիր ամուսնության մեջ:

Comments are closed.