Նորություններ

Այսօր նշվում է լեզունների եվրոպական օրը

Այսօր նշվում է լեզունների եվրոպական օրը

26.09.2017

2001թ.-ից սեպտեմբերի 26-ը նշվում է որպես Լեզուների եվրոպական օր (European Day of Languages): Օրվա նպատակն է զարգացնել աշխարհում լեզուների դասավանդումը, խթանել յուրաքանչյուր եվրոպացու լեզվական իմացության աճը:

Երկրագնդի վրա գոյություն ունեն 2500-ից ավելի լեզու: Հայերենը զբաղեցնում է 42-րդ տեղը: Ցուցակը գլխավորում է չինարենը, ում հետևում են անգլերենը, իսպաներենը,ռուսերենը և արաբերենը: Այս հինգ լեզուները և նաև ֆրանսերենը կազմում են ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային լեզուները:

Օտար լեզուների տիրապետման երևույթը վաղուց է ուսումնասիրվում: Ինչու՞ որոշ մարդկանց դժվար է տրվում անգամ մայրենի լեզուն, իսկ ուրիշները հեշտությամբ ընկալում են մի քանի օտար լեզուներ: Արդյո՞ք դա լարված աշխատանքի արդյունք է, թե՞ բավական է միայն գենետիկ հակումը: Իհարկե, մի կողմից կարևոր է տաղանդը, մյուս կողմից’ դեռ 18-19-րդ դարերում նորաձև էր համարվում իմանալ ֆրանսերեն, գերմաներեն կամ լատիներեն: Ըստ որում’ ԵԽ օրգանների ընդունած բոլոր որոշումները թարգմանվում են բոլոր պաշտոնական լեզուներով և ԵԽ քաղաքացիներն իրավունք ունեն ԵԽ դիմել և պատասխան ստանալ յուրաքանչյուր պաշտոնական լեզվով:

Comments are closed.