Նորություններ
Տալլինում մտադիր են կանգնեցնել Դովլաթովի արձանը
27.09.2017
Հայ-հրեական ծագումով գրող Սերգեյ Դովլաթովի արձանը կկանգնեցվի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Քաղաքային իշխանությունն արդեն հավանություն է տվել նախագծին:
«Ես ուրախ եմ, որ մեր նախաձեռնությունն աջակցություն ստացավ: Նա ապրել ու ստեղծագործել է Տալլինում: Դովլաթովի արձանի մասին խոսակցությունները վաղուց կան: Հիմա կոնկրետ քայլ է արվել»,-ասել է լրագրող, գրող Անդրեյ Խվոստովը:
Դովլաթովն Էստոնիայում ապրել է 1972 թ. սեպտեմբերից մինչև 1975 թ. մարտը: Տալին քաղաքի գրանցում ստանալու համար երկու ամիս աշխատել է կաթսայատանը հնոցապան, միաժամանակ հանդիսանում էր «Սովետսկայա Էստոնիա» թերթի արտահաստիքային թղթակից։















