Նորություններ
Սեպտեմբերի 27-ը զբոսաշրջության համաշխարհային օրն է
27.09.2017
Այսօր ողջ աշխարհում նշվում է զբոսաշրջության համաշխարհային օրը (World Tourism Day): Տոնը նշվում է 1979 թ.-ից` Համաշխարհային տուրիստական կազմակերպության առաջարկով: Հայաստանում զբոսաշրջության օրը պետականորեն նշվում է արդեն երրորդ տարին: Աշխարհում առաջին զբոսաշրջային գործակալությունը 1841 թ. բացել է Թոմաս Կուկը` Անգլիայում: Հատկանշական է, որ խմբային զբոսաշրջության գաղափարը 33-ամյա այդ քարոզիչը հղացել է հարբեցողության դեմ պայքարի շրջանակներում: Նա կազմակերպում էր ուղեւորություններ Անգլայի տարբեր մասերում, պայմանով, որ մասնակիցներն այդ ընթացքում ալկոհոլ չեն օգտագործի:















