Նորություններ

Գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել է մրցանակի

Գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել է մրցանակի

27.09.2017

Գյումրեցի արվեստագետը Կաննում արժանացել է «Նոր տաղանդ և ամենակրեատիվ միտք» մրցանակին: Ֆրանսիայի Կանն քաղաքում սեպտեմբերի 23-26-ն անցկացվող Ժամանակակից արվեստի միջազգային ցուցադրությունում աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 արվեստագետների գործերի շարքում առանձնացել են Անդրանիկ Ավետիսյանի գործերը:  Նա նկարներ է ստեղծում բնական սարդոստայնից: Հեղինակը ցուցադրությանը ներկայացրել է 15 գործ:
Հեղինակը պատմել է, թե ինչպես է սկիզբ առել իր արվեստը՝ տարիներ առաջ ընկերոջ արվեստանոցում նկատելով սարդոստայնը՝ հասկացել է, որ դա բնության հրաշքներից մեկն է ու ինքն իրենով արդեն արվեստի գործ:

Comments are closed.