Նորություններ
Այսօր Ծովի համաշխարհային օրն է
28.09.2017
Այդ օրը նշվում է 1978-ից սկսված՝ Միջկառավարական ծովային խորհրդատվական կազմակերպությունների ասամբլեայի 10-րդ նստաշրջանի որոշումով: Ծովի համաշխարհային օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը գրավել այն փաստին, թե ծովերին ու օվկիանոսներին ինչ անդառնալի վնաս է պատճառում ձկնորսությունը, ջրի աղտոտումն ու գլոբալ տաքացումը: Երկու առավել կարեւոր խնդիրներն են ծովային անվտանգության բարձրացումն ու ծովային միջավայրի աղտոտման կանխումը՝ մասնվորապես նավթով:ՄԱԿ-ի տվյալներով վերջին 100 տարում որոշ ձկնատեսակներ 90 տոկոսով նվազել են: Տարեկան մոտ 21 մլն բարել նավթ է ծովեր ու օվկիանոսներ թափվում:















