Նորություններ

Լևոն Արոնյանն՝ աշխարհի կրկնակի գավաթակիր

Լևոն Արոնյանն՝ աշխարհի կրկնակի գավաթակիր

28.09.2017

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 12 տարի անց դարձյալ հռչակվեց աշխարհի գավաթակիր: Թբիլիսում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը Չինաստանի առաջին համար Դին Լիրենին հաղթեց երկու արագ պարտիաների արդյունքում՝ 2:0: Սպիտակներով հայ գրոսմայստերն առավելության հասավ 30 քայլում, իսկ սևերով` 33 քայլում:
Աշխարհի գավաթի խաղարկությանը Լևոն Արոնյանի մասնակցության գլխավոր նպատակը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելն էր: Այդ խնդիրը նա լուծել էր՝ եզրափակիչի ուղեգիր նվաճելով:
Աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը պարտության է մատնեց հարավաֆրիկացի Դենիել Քոուդերիին, կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանին, ռուսաստանցիներ Մաքսիմ Մատլակովին եւ Դանիիլ Դուբովին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Աշխարհի գավաթակրի տիտղոսի հետ Լևոն Արոնյանը ստացավ նաև 120 հազար դոլար մրցանակ: Ի դեպ, սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Լևոն Արոնյանի հարսանիքը:

Comments are closed.