Նորություններ
Հոկտեմբերի 2-ը Սոցիալական մանկավարժի միջազգային օրն է
02.10.2017
2009-ի մայիսին Կոպենհագենում կայացավ սոցիալական մանկավարժների 18-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էր 44 երկիր:Գիտաժողովը հատկանշական էր նրանով, որ այնտեղ որոշում կայացվեց հոկտեմբերի 2-ը սահմանել Սոցիալական մանկավարժի միջազգային օր:
Նշենք, որ սոցիալական մանկավարժություն է կոչվում այն գիտությունը, որն ուսումնասիրում է դաստիարակությունը սոցիալիզացիայի ենթատեքստում, այսինքն՝ հաշվի է առնում շրջակա միջավայրի ազդեցությունը անհատի ձեւավորման վրա:















