Նորություններ

Այսօր կենդանիների պաշտպանության օրն է

Այսօր կենդանիների պաշտպանության օրն է

04.10.2017

Ամբողջ աշխարհն այս օրը՝ հոկտեմբերի 4-ին, նշում է Կենդանիների համաշխարհային օրը (World Animal Day)։ Այն ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում անցկացվող բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համաժողովում։
Կենդանիների պաշտպանության կողմնակիցներն աշխարհի տարբեր երկրներից պատրաստակամություն հայտնեցին այդ օրը զանգվածային բազմաթիվ միջոցառումներ անցկացնել՝ հօգուտ կենդանիների պաշտպանության։
Արևմտաեվրոպական շատ երկրներում համարվում է, որ տնային կենդանիներն ընտանիքի մի մասն են և ունեն իրավունքներ, ինչպես մյուս անդամները։
Ընտանի կենդանիների թվաքանակով առաջին տեղում է ԱՄՆ-ը, երկրորդ տեղում՝ Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ ամեն երրորդ ընտանիքում պահում են իրենց փոքր ընկերներին։
Վերջին տարիներին Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի ավելի քան 60 երկրում:

Comments are closed.