Նորություններ
Այսօր ուսուցչի օրն է
05.10.2017
Այսօր ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է: Հոկտեմբերի 5-ը, որպես ուսուցչի տոն հռչակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1994 թվականին։ 1966թ. այդ օրն էր Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում, ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: Ուսուցչի տոնը նշում է 100-ից ավելի պետություն։
Ռադիո Ֆաման շնորհավորում է բոլոր մանկավարժներին և կրթական ոլորտի աշխատողներին այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում ենք քաջառողջություն, ընտանեկան և անձնական երջանկություն, ուժ ու եռանդ՝ նոր սերնդի կրթման, դաստիարակման դժվարին գործում:















