Նորություններ
Google-ի նոր ականջակալները հասկանում են 40 լեզու
09.10.2017
Google-ի նոր անլար ականջակալները հուշում են ճանապարհը, համացանցում փնտրում են անհրաժեշտ տեղեկատվությունը եւ խոսակցության ընթացքում օտար լեզվով խոսքը թարգմանում են:
Սան-Ֆրանցիսկոյում կայացած Google-ի շնորհանդեսին ընկերությունը ներկայացրել է մի շարք նոր սարքեր: Դրանց թվում են Pixel Buds անլար ականջակալները, որոնք սինքրոն թարգմանություն են անում: Օգնականը ճանաչում է օտար լեզվով խոսքը եւ ականջակալներով հնչում է թարգմանությունը:
Սարքը դեռ 40 լեզուներ է ճանաչում: Google-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում Pixel Buds ականջակալները նոյեմբերին վաճառքի կհանվեն: Նրանց սկզբնական գինը 159 դոլար է:















