Նորություններ

Չերչիլի՝ կիսով չափ ծխած սիգարը վաճառվել է 12 հազար դոլարով

Չերչիլի՝ կիսով չափ ծխած սիգարը վաճառվել է 12 հազար դոլարով

13.10.2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի՝ 1947 թվականին կիսատ ծխած սիգարը  RR Auction աճուրդի տան կողմից իրացվել է 12,262 դոլարով։
Լոտի մեկնարկային գինը կազմել է 1000 դոլար։ Չերչիլը La Corona սիգարը կիսատ ծխել էր 1947 թվականի մայիսի 11-ին ֆրանսիական Լե Բուրժե օդանավակայանում, այնուհետև այն վերցրել է նրան ուղեկցող անձնակազմի անդամը։
Սիգարները եղել են Չերչիլի իմիջի անքակտելի մասը։ Գրեթե բոլոր լուսանկարերում նա ցուցադրում է իր վնասակար սովորությունը։

Comments are closed.