Նորություններ
Մալկովիչը ընթերցել է Նարեկացի
13.10.2017
Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկի համերգի ընթացքում հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Մալկովիչը ընթերցել մի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:
Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացրեց արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը։ Հոլիվուդի լեգենդը նաև անակնկալ էր պատրաստել՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից։ Նարեկյան ընթերցանությունն ուղեկցվեց կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի հնչյուններով։















