Նորություններ

Մարդկանց ստիպել են ուտել աշխարհում ամենազզվելի միրգը

Մարդկանց ստիպել են ուտել աշխարհում ամենազզվելի միրգը

19.10.2017

YouTube-նախագիծը 100 տարբեր մարդու առաջարկել է փորձել դուրիան, որը համարվում է Երկրում ամենազզվելի միրգը, այնուհետև այն փորձողների արձագանքը ներկայացրել են տեսանյութով:
Փորձության մասնակիցները նախ հոտոտել են ուսումնասիրության օբյեկտը, այնուհետև փորձել ուտել մի կտոր: Դեռևս սկզբնական փուլում նրանցից ոմանք լիովին հրաժարվել են այն ուտել: Նրանք, ովքեր դուրիան տեսել էին նաև նախկինում, տխրել են, երբ տեսել են, թե ինչպես են միրգը բերում: Մարդիկ մրգի հոտը համեմատել են աղբի, ոտքի վատ հոտի հետ: Մեծ մասն իրենց մեծ ուժ են գտել և փորձել են, բայց ծամել են զզվանքով: Եղել են նաև մարդիկ, ում դուր է եկել: Ինչ-որ մեկին այն հիշեցրել է կոկոսի, մանգոյի համ:
Դուրիանը հարավասիական միրգ է, որն արտաքինից պատված է փշերով, իսկ ներսից փափուկ է և կրեմանման:

Comments are closed.