Նորություններ
Այսօր Խոհարարների միջազգային օրն է
20.10.2017
Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով: Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է: Ինչպես վկայում է լեգենդը, այս ոլորտի անվանումը պայմանավորված է մի կնոջ անվամբ: 2012թ. տոնի շրջանակում Պրահայում ընթացող մեծամասշտաբ արարողությանը հյուրերին առաջարկել էին գալ մասնագիտական հագուստով, որպեսզի խոհարարական հագուստով միևնույն տեղում հավաքված ամենաշատ մարդկանց ռեկորդ սահմանվեր:















