Նորություններ
94-ամյակը նշել է պարաշյուտային ցատկով
24.10.2017
Փենսիլվանիայի բնակչուհի Էյլա Քեմփբելն իր 94-ամյա հոբելյանը տոնել է արտասովոր ձևով. սուպերտատիկը ցատկել է պարաշյուտով։
Տեսանկարահանված թռիչքի ողջ ընթացքում տարեց կինն օլիմպիական հանգստություն է պահպանել, չնայած արդեն ցամաքում խոստովանել է, որ իսկապես սուր զգացողություններ է ունեցել։
Թոշակառու կինը խոստովանել է, որ կկրկնի ցատկը մեկ տարի անց, երբ լրանա իր 95-ամյակը։ Իսկ այն, որ շրջապատի մարդիկ նրան համարում են խելագար, դա Էյլայի համար ոչ մի նշանակություն չունի։















