Նորություններ

Գույները հոտ ունեն

Գույները հոտ ունեն

26.10.2017

Նեպալի 11-ամյա բնակչուհի Դիպտի Ռեջմին իր մեջ անսպասելիորեն բացահայտել է ինքնատիպ կարողություն, որի շնորհիվ զգում է գույների հոտն ու այդպիսով՝ որոշում երանգները: Հետաքրքիր կարողությունն աղջկա մոտ ի հայտ է եկել անցած տարի: Այժմ նա կարողանում է փակել աչքերն ու հոտի միջոցով անսխալ գուշակել, թե իր առաջ ինչ գույնի իր է դրված:Բժիշկների խոսքով՝ դեռատի նեպալուհու մոտ ախտորոշվել է synaesthesia կոչվող հիվանդությունը, ինչը տեսողական ու հոտառական զգայարանների ֆունկցիայի խանգարում է:
Սակայն ինքը՝ Դիպտին, հավատում է, որ դա Աստծուց տրված պարգև է: Մինչդեռ աղջկա ծնողները հպարտանում են նրա յուրահատուկ տաղանդով:
Ամերիկացի մասնագետների կարծիքով՝ synaesthesia հիվանդությունը հիմնականում հանդիպում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ, սակայն դրա առաջացման պատճառները դեռևս անհայտ են: Որոշ դեպքերում այն գենետիկորեն է ժառանգվում նախնիներից:

Comments are closed.