Նորություններ
Teddy bear-ը 110 տարեկան է
27.10.2017
Արդեն 110 տարի է, ինչ Թեդի արջուկին սիրում են և’ մեծերը, և’ փոքրերը: Փափուկ և մոխրագույն Me to you արջուկը բոլորի համար շարունակում է մնալ սիրո և քնքշանքի խորհրդանիշ:
Արջուկի ստեղծման շուրջ մի շարք վարկածներ են շրջանառվում: Գերմանական վարկածով, նրա հայրենիքը Գեյգենե փոքրիկ քաղաքն է:
Այդ քաղաքում բնակվել է մի աղջիկ, ով գամված է եղել անկողնուն: Նրա սիրելի զբաղմունքն է եղել կարել փափուկ խաղալիքներ: Նրա կարած խաղալիքները միշտ էլ աչքի են ընկել իրենց ինքնատիպությամբ և գեղեցկությամբ, դրա համար էլ ծնողները իրենց դստեր համար բացում են արվեստանոց, որն էլ այնուհետ վերածվում է ընտանեկան բիզնեսի:
Այդպիսի արջուկ ստեղծելու գաղափարը աղջկան տվել էր նրա ազգակիցը`Ռիհարդ Շտայֆը:
Այսպես, 1902 թ. ստեղծվում է առաջին փափուկ խաղալիքը` Թեդին և այն ստանում է այդ ժամանակների ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի անունը, որին բնակչությունը փաղաքշական կոչում էր Թեդի:















