Նորություններ
Այսօր Խնայողության միջազգային օրն է
31.10.2017
1924 թվականի հոկտեմբերի 27-ին 29 երկրների խնայբանկերը հավաքվեցին իտալական Միլանում՝ Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսին:
Կոնգրեսի վերջին օր` հոկտեմբերի 31-ին, գաղափար ծնվեց. բոլոր երկրների խնայբանկերի առաջին հավաքի առիթով ամեն տարի այդ օրը նշեց Խնայողության (տնտեսելու) միջազգային օր (World Savings Day): Սակայն, հիմնադիրների գաղափարի համաձայն, այդ օրը հարկավոր է ոչ միայն տնտեսել (խնայել) փողերը, այլ տնտեսել այդ բառի լայն իմաստով. խնայել ժամանակը, ուժերը, խնայողաբար անդրադառնալ իրերին եւ այլն:
1989 թվականին Խնայողության միջազգային օրն ամրագրեց նաեւ ՄԱԿ-ի տնօրինությունը: Այսօր շատերը մոռանում են Խնայողության միջազգային օրվա մասին, մասամբ այն պատճառով, որ այն համընկնում է Հելոուինի հետ:















