Նորություններ
Մենք արդեն 4 տարեկան եք
01.11.2017
Ուղիղ 4 տարի առաջ հենց այս օրը՝ 2013 թվականի նոյեմբերի 1-ին, Ռադիո ֆաման սկսեց իր գործունեությունը: Առաջին համալսարանական ռադիոն կոչվեց Ֆամա՝ ի պատիվ հունա-հռոմեական դիցարանի աստվածուհու, որն «ամեն ինչ լսում է և ամեն ինչ տեսնում է»: Այսօր արդեն Ռադիո Ֆաման՝ 24 ժամ եթերում նույն գործառույթն է իրականացնում:
Ֆաման իր բնույթով ունիկալ է, քանզի այն միակ համալսարանական ռադիոկայանն է: Ռադիո Ֆաման այսօր ունի սեփական արտադրության 10 բազմաբովանդակ հաղորդում՝ մշակութային, կրթական, սպորտային, երաժշտական, ժամանցային և այլն: Հաղորդման հեղինակները ուսանողներն են:
Մեզ առցանց լսում են աշխարհի աշխարհի 140 երկրից՝ որոնց լավագույն հնգյակում են Հայաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան, իսկ ամսվա ընդհանուր լսումների քանակը կազմում է 11250:















