Նորություններ

Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման օրն է

Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման օրն է

02.11.2017

Վերջին 11 տարում սպանվել է ավելի քան 900 լրագրող: ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն, 10-ը դեպքից 9-ում հանցագործները խուսափել են պատժից: Անպատժելիությունը մարդու իրավունքների խախտում է, նպաստում է լրագրողների նկատմամբ բռնություններին, պահանջում է համապատասխան գործողությունների կատարում:
2013 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է 68/163 բանաձևը, որում կոչ է արել նոյեմբերի 2-ը հռչակել լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման օր: Բանաձևը կոչ է անում անդամ-պետություններին կոնկրետ միջոցներ ձեռնարկել անպատժելիության դեմ պայքարում: Նաև պետություններին աջակցել անվտանգ ու բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի լրագրողները կատարեն իրենց աշխատանքը անկախ ու առանց ավելորդ միջամտության:
Օրն ընտրվել է ի հիշատակ ֆրանսիացի երկու լրագրողի, որոնք սպանվել էին Մալիում 2013 թվականի նոյեմբերի 2-ին:

Comments are closed.