Նորություններ

Աղբից պատրաստված մարզակոշիկներ

Աղբից պատրաստված մարզակոշիկներ

03.11.2017

Մարզահագուստի, կոշիկների ու մարզական այլ պարագաների արտադրությամբ զբաղվող գերմանական Adidas ընկերությունը «PARLEY FOR THE OCEANS» բնապահպանական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ներկայացրել է օվկիանոսներից հավաքված պլաստիկե աղբից պատրաստված մարզակոշիկներ:
Հայտնի բրենդն իր լուման է ներդրել օվկիանոսների մաքրման գործընթացում: Ներկայացված EQT Support ADV by Parley մոդելներն ունեն ոճային տեսք ու հարմարավետ են: Դրանք արդեն հանվել են վաճառքի ու արժեն 160 դոլար:
Հայտնի է, որ յուրաքանչյուր տարի ծովեր ու օվկիանոսներ է թափվում 6.5-8 մլն տոննա պլաստիկե աղբ:

Comments are closed.