Նորություններ
Աշխարհի ամենաէժան ավտոմեքենան
27.11.2017
CarsWeek պարբերականի ավտոփորձագետները կազմել են աշխարհի ամենաէժան ավտոմեքենաների ցուցակը, որը գլխավորել է հնդկական փոքրածավալ շարժիչով Bajaj Qute-ը:
Ավտոմեքենան թողարկվում է Հնդկաստանում 2015 թ., հնդկական ավտոսրահներում բազային լրակազմն արժե մոտ 700 դոլար: Հնդկական ավտոմեքենան ունի 0,2 լ ծավալով շարժիչ, որը կարող է զարգացնել առավելագույնը 70 կմ/ժ արագություն:
Ցուցակի երկրորդ տեղում նույնպես հնդկական ավտոմեքենա է՝ Tata Nano-ն: Դրան հաջորդում է ճապոնական Datsun Redi-GO-ն:
4-րդ և 5-րդ տեղերում են Maruti Suzuki Alto 800 կոմպակտ հետչը և Renault Kwid-ը հնդկական շուկայի համար:















