Նորություններ

Այսօր տնային կենդանիների համաշխարհային օրն է

Այսօր տնային կենդանիների համաշխարհային օրն է

30.11.2017

Ամեն տարի նոյեմբերի 30-ին նշվում է Տնային կենդանիների համաշխարհային օրը (World Day Pets)։ Տոնը սահմանվել է 1931թ. բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համաժողովում՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում:

Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում տնային կենդանիները համարվում են ընտանիքի մի մասը եւ ունեն ընտանիքի անդամներին հավասար իրավունքներ: Կենդանիների օրը սահմանվել է հասարակության շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտության գիտակցման, ակտիվության եւ կենդանիների պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակով:

Զարմանալի չէ, որ այդ օրվա նշանաբանը Անտուն դե Սենտ-Էքզյուպերիի հայտնի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից է. «Դու հավերժ պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես»:

Comments are closed.