Նորություններ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3.6 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում
30.01.2018
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար հավաքագրելու կոչ է արել՝ հակամարտությունների, բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակներում գտնող 51 երկրների 48 միլիոն երեխաներին 2018թ.-ին փրկարար հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ողջ աշխարհում վայրագ հակամարտությունների հետևանքով կտրուկ աճել է հումանիտար օգնության անհրաժեշտությունը հատկապես խոցելի երեխաների շրջանում: Տարիներ շարունակ չդադարող հակամարտությունները, այնպիսիք, ինչպիսիք առկա են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Իրաքում, Նիգերիայում, Հարավային Սուդանում, Սիրիայում և Եմենում, շարունակում են բարդանալ՝ նոր թափ հաղորդելով բռնություններին, տեղահանումներին և երեխաների ճակատագրերի խեղմանը:
«Երեխաները չեն կարող սպասել պատերազմների ավարտին, երբ ճգնաժամերը սպառնում են իրենց ու երիտասարդների թե՛ կյանքին և թե՛ ապագային ողբերգական ծավալներով», — ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը (Manuel Fontaine):















