Նորություններ

Իտալիայում տները վաճառվում են 1 դոլարով

Իտալիայում տները վաճառվում են 1 դոլարով

02.02.2018

Միջերկրածովյան Սարդինիա կղզու Բարբաջա լեռնային շրջանի Օլոլայ քաղաքի իշխանությունները հարյուրավոր լքված տներն առաջարկում են ընդամենը 1 դոլարով։ 200 քարե կառույցները գտնվում են վատ վիճակում, իսկ նոր տերերը պետք է վերանորոգեն այն 3 տարվա ընթացքում՝ ծախսելով մոտ 25 հազար դոլար։
Շռայլ վաճառքի հիմքում ընկած է քաղաքի բնակչության երիտասարդացման նպատակը, այլապես քաղաքը ենթարկված է «ուրվական» դառնալու ռիսկին։ Վերջին կես դարում քաղաքի բնակչությունը կրճատվել է՝ 2250-ից դառնալով 1300, և ամեն տարի այնտեղ ընդամենը մի քանի երեխա է ծնվում։
Բնակիչների սուր սղություն է դիտվում նաև իսպանական շատ գյուղերում։

Comments are closed.