Նորություններ

Այսօր ռադիոյի համաշխարհային օրն է

Այսօր ռադիոյի համաշխարհային օրն է

13.02.2018

Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոն է, որն առաջին անգամ նշել են 2012թ.: Իսկ այն տոնելու որոշումը ՅՈւՆԵՍԿՈ-ն կայացրել էր 2011թ.:
Օրվա ընտրությունը պատահական չէ՝ հենց 1946 թ. փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի Ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության շտաբ բնակարանում: Ինչպես ասում են տոնի հիմնադիրները՝ այն պետք է ոչ միայն պատշաճը մատուցի ռադիոյին որպես կապի միջոցի, այլեւ նպաստի ռադիոյին առնչություն ունեցողների միջեւ համագործակցության ամրապնդմանը, նաև նպաստի, որ թե միջազգային լրատվամիջոցները, թե տեղական ռադիոկայանները ընդլայնեն տեղեկությունների հասանելիությունը ու նպաստեն տեսակետների արտահայտման ազատությանն ու ռադիոյի եթերում գենդերային հավասարության ապահովմանը:
Չէ՞ որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ռադիոն շարունակում է կապի ու շփման միջոց մնալ աշխարհի ամենամեծ լսարանի համար: Դրա համար էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր երկրներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Ռադիոյի համաշխարհային օրվան:

Comments are closed.