Նորություններ

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Սբ Վալենտինի օրը

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Սբ Վալենտինի օրը

14.02.2018

Փետրվարի 14-ը ողջ ամբողջ աշխարհում նշվում է Սբ Վալենտինի կամ Սիրահարների օրը:
Տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա, որոնցից մեկի համաձայն՝ Սբ Վալենտինի օրը ժամանակին կոչվել է «Թռչնի հարսանիք». ըստ հավատամքի՝ հենց այդ օրը թռչուններն իրենց համար զույգ են գտնում:
Եվս մեկ առասպել էլ կա. Վալենտինը՝ Թերնի անունով եպիսկոպոս եղած ժամանակ աջակցում էր երիտասարդ զույգերին, օգնում գրել սիրո նամակներ, հաշտեցնում ամուսիններին և ծաղիկներ նվիրում նրանց: Հռոմեացի կայսրն արգելել էր կայսերական լեգեոներներին սիրահարվել և ամուսնանալ, և Վալենտինը պատժվել է գաղտնի պսակադրություններ անցկացնելու համար: Բանտում Վալենտինը սիրահարվել է բանտապանի դստերը և բուժել նրան: Մահից առաջ նա աղջկան թողել է սիրո նամակ՝ «Քո Վալենտին»:
Ի հիշատակ Սբ Վալենտինի՝ այսօր աշխարհի սիրահարները միմյանց շնորհավորական բացիկներ՝ սրտաձև «վալենտինկաներ» են նվիրում և սիրո խոստովանություններ անում՝ ասելով. «Եղի՛ր իմ Վալենտինը»:

Comments are closed.