Նորություններ

Կբացվի ապագայի թանգարան

Կբացվի ապագայի թանգարան

16.02.2018

Ապագայի թանգարանը, որտեղ կներկայացվեն նախագծերն ու կոնցեպտները, որոնք կոչված են արմատապես դեպի լավը փոխելու մարդկանց կենսակերպը, պետական և մասնավոր կառավարման համակարգը, ինչպես նաև սահմանելու տնտեսության և գիտատեխնիկական ոլորտի զարգացման վեկտորը, կբացվի Դուբայում 2019 թվականին։ Այս մասին հայտնել են նախագծի ներկայացուցիչները, ովքեր մասնակցում են Դուբայում անցկացվող 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին։
Թանգարանը կդառնա աշխարհի խոշորագույն հարթակը՝ նորագույն հայտնագործությունների, նորարար նախագծերի ցուցադրման համար, ինչպես նաև վայր՝ հանդիպումների, դասախոսությունների, սեմինարների և վարպետության դասերի անցկացման համար։
Ինչպես սպասվում է, թանգարանում ցուցադրության թեմաներից մեկը կլինի արհեստական ինտելեկտի ազդեցությունը մարդկային կյանքի տարբեր կողմերի վրա առաջիկա տասնամյակներում:

Comments are closed.