Նորություններ
Netflix-ը գնել է Դովլաթովի մասին ֆիլմի ցուցադրության իրավունքը
28.02.2018
Netflix առցանց ծառայությունը գնել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմի՝ անգլալեզու երկրներում ցուցադրության իրավունքը:
Netflix-ը ձեռք է բերել ֆիլմի ցուցադրության իրավունքը ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, ինչպես նաև սկանդինավյան և մի շարք այլ՝ մոտ 30 երկրներում:
«Դովլաթով» ֆիլմը պատմում է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մի քանի օրվա մասին՝ 1970-ականների սկզբի Լենինգրադում: Գլխավոր դերը կատարել է սերբ դերասան Միլան Մարիչը:















