Նորություններ
Մահացել է աշխարհահռչակ անգլիացի տեսաբան Սթիվեն Հոքինգը
14.03.2018
Մահացել է աշխարհահռչակ անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Ուիլյամ Հոքինգը, 76 տարեկանում:
Հաքինգի կյանքը լուսաբանվել էր 2015-ին նկարահանված «Ամեն ինչի տեորիան» անունով ֆիլմում: Համատեղ հայտարարությամբ Հոքինգի զավակները նշել են, որ իրենց հայրը «մեծագույն գիտնական եւ արտասովոր մարդ էր, ում աշխատանքը եւ ժառանգությունը երկար տարիներ կապրեն»: Հոքինգը տեսաբան ֆիզիկոս էր, գիտության հայտնի տարածող: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ, որից, Մեծ պայթյունի տեսության համաձայն, այն անընդհատ ընդարձակվում է:















