Նորություններ

Ամբողջ Եվրամիությունում անվճար համացանց կլինի

Ամբողջ Եվրամիությունում անվճար համացանց կլինի

22.03.2018

Եվրահանձնաժողովը որոշել է ԵՄ տարածքում, ինչպես նաև Նորվեգիայում և Իսլանդիայում քաղաքացիներին անվճար համացանցով ապահովել։ Առաջին փուլում WiFi-ի ազդանշանային հաղորդիչներ կտեղադրվեն 1000 բնակավայրի հրապարկերում և այլ հասարակական վայրերում, որոնցից յուրաքանչյուրը դրա համար Եվրամիության բյուջեից 15000 եվրո կկարողանա ստանալ։
«Մենք չեն կրկնապատկի արդեն գոյություն ունեցող ծառայությունները և համացանց չենք անցկացնի այնտեղ, որտեղ արդեն կա։ Բայց մենք ցանկանում ենք համացանցին միացնել ամբողջ Եվրոպան, որից կշահի յուրաքանչյուր շրջան և յուրաքանչյուր քաղաքացի»,-ասել է Թվային տնտեսության հանձնակատար Մարիա Գաբրիելը։
Երկու տարում «Եվրոպայի միասնական ցանց» ծրագիրն իրագործելու համար ընդհանուր բյուջեից 120 մլն եվրո է հատկացվել։ Նրա գխավոր խնդիրն է ներդրողների շահերի պաշտպանությունը, ինքնակրթության և հանրային ակտիվության խթանումը։

Comments are closed.