Նորություններ
Ճապոնիայում արհեստական մետեորիտային անձրև կտեղա
28.03.2018
2020-ին Ճապոնիայում արհեստական մետեորիտային անձրև կտեղա։ Դա Astro Live Experience (ALE) մասնավոր ընկերության նախաձեռնությունն է, նպատակը՝ զվարճանալն ու ուրախ ժամանցը։
Ներկայացումը տեղի կունենա Հիրոսիմա, Իվակունի, Տակամացու և Մացույամա քաղաքներում։ Մետեորիտները «կտեղան» արբանյակներից, որոնց առաջին արձակումը 2018-ին տեղի կունենա։
Յուրաքանչյուր արբանյակ 68 կգ կշռի և կբարձրանա մինչև 350 կմ։ Արբանյակների քաշը կբավականացնի՝ 400 արհեստական աստղակերպ և վառելանյութի բակը երկինք բարձրացնելու համար, որը թույլ կտա սարքավորմանը 27 ամիս գտնվել մերձերկրյա ուղեծրում։ Մեկ մոդելն արժե 3 մլն դոլար։















