Նորություններ
Այսօր օվկիանոսների համաշխարհային օրն է
08.06.2018
Հունիսի 8-ին մեր մոլորակը նշում է Օվկիանոսների համաշխարհային օրը։ Օվկիանոսները զբաղեցնում են Երկրի մակերեսի երեք քառորդը, պարունակում են ջրային պաշարների 97 տոկոսը ու կայուն զարգացման գործընթացի անբաժան մասն են։ Համաշխարհային օվկիանոսի դերակատարումը կլիմայի կարգավորման գործում դժվար է գերագնահատել, քանի որ դրա ջրերը ածխաթթու գազի գլխավոր կլանիչներից է: 2018-ի օրվա թեման. պլաստիկ թափոնների աղտոտման դեմ պայքար և օվկիանոսի առողջությունը ապահովելու համար լուծումներ: Պլաստիկ աղտոտումը ծովային էկոհամակարգերի անթույլատրելի վնաս է հասցնում:Պլաստիկ թափոնների 80 տոկոսը օվկիանոսում հայտնվել է ցամաքից: Ամեն տարի օվկիանոսներում 8 մլն տոննա պլաստիկ է հայտնվում:















