Նորություններ
Շվեյցարիայում բացվել է լռության ցուցահանդես
23.11.2018
Բեռնի Հեռահաղորդակցությունների թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված «լռությանը»։ Ցուցադրությունը գործելու է մինչև 2019 թվականի հուլիսի 17-ը:
Թվային դետոքսի կոնցեպցիան այժմ շատ արդիական է, այդ իսկ պատճառով Բեռնի թանգարանն առաջարկում է մարդկանց գոնե որոշ ժամանակ կտվել ամեն ինչից և շրջապատել իրենց լիարժեք լռությամբ։
Ըստ կազմակերպիչների, լիարժեք լռությունը միաժամանակ գրավում և վախեցնում է մարդկանց: Ցուցահանդեսն առաջարկում է ընկղմվել այդ թեմայի մեջ ավելի խորը և լույս սփռել աղմուկի, հանգստի և լռության միջև հասարակական և պատմական հավասարակշռության վրա։















