Նորություններ
Մալդիվներում ստորջրյա շքեղ հյուրանոց է բացվել
26.11.2018
Մալդիվներում այցելուների առջև դռներն է բացել ստորջրյա հյուրանոցը: Այդ մասին հայտնել են «Հիլթոն»-ի մամլո ծառայությունից, որն էլ կազմակերպելու է շքեղ շրջագայությունը: Հյուրանոցը գտնվում է Հնդկական օվկիանոսում, ջրի մակերևույթից հինգ մետր խորության վրա և կառուցված է ժայռի մեջ:
«Հիլթոն»-ից հստակեցրել են, որ հյուրանոցում կա նաև ջրային հատված, որը ներառում է երկու ննջասենյակ, հյուրասենյակ, մարզադահլիճ և պատշգամբ: Այցելուներն կարող են վայելել հանգիստը՝ սուրճ խմել կամ պառկել՝ զմայլվելով օվկանիոսի գեղեցկությամբ, բուսական և կենդանական աշխարհով:















