Նորություններ

Մասնագետները կազմել են համաշխարհային կինոարվեստի 20 ամենաազդեցիկ ֆիլմերի ցանկը

Մասնագետները կազմել են համաշխարհային կինոարվեստի 20 ամենաազդեցիկ ֆիլմերի ցանկը

30.11.2018

Թուրինի համալսարանի մասնագետները վերլուծել են 26 տարբեր ժանրի 47.000 կինոնկար, ինչի արդյունքում կազմել են համաշխարհային կինոարվեստի 20 ամենաազդեցիկ ֆիլմերի ցանկը, որը գլխավորում է Ջուդի Գարլենդի մասնակցությամբ «Օզի կախարդը»:

Ինչպես նշում է The Guardian-ը, մասնագետները հանգել են այն եզրակացությանը, որ կախարդների երկրում հայտնված աղջնակի ու նրա ընկերների արկածների մասին պատմող ֆիլմը մեկընդմիշտ փոխել է կինոարդյունաբերության ոլորտը, ներշնչանքի մեծ աղբյուր է հանդիսացել ու առաջատար է իր վերաբերյալ անդրադարձների առումով:
Հատկանշական է, որ աշխարհի ամենաազդեցիկ ֆիլմերի ցանկի առաջին քսանյակում ներառված բոլոր կինոնկարները ստեղծվել են մինչև 1980թ.:
Մինչդեռ ամենաազդեցիկ կինոռեժիսորների ցանկը գլխավոր է Ալբերտ Հիչքոքը, որին հաջորդում է Սթիվեն Սփիլբերգը: Ամենաազդեցիկ դերասաններ են ճանաչվել Սեմյուել Էլ Ջեքսոնն ու Թոմ Քրուզը, մինչդեռ դերասանուհիները Լոիս Մաքսվելն ու Քերի Ֆիշերն են:

Ստորև ներկայացված են համաշախարհային կինոարվեստի 20 ամենաազդեցիկ ֆիլմերը.

1. «Օզի կախարդը» (1939թ.)
2. «Աստղային պատերազմներ» (1977թ.)
3. «Փսիխո» (1960թ.)
4. «Քինգ Քոնգ» (1933թ.)
5. «2001թ․․Տիեզերական ոդիսականը» (1968թ.)

6. «Մետրոպոլ» (1927թ.)
7. «Քաղաքացի Քեյնը» (1941թ.)
8. «Ազգի ծնունդը» (1915թ.)
9. «Ֆրանկենշտեյն» (1931թ.)
10. «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» (1937թ.)
11. «Կասաբլանկա» (1942թ.)
12. «Դրակուլա» (1931թ.)
13. «Կնքահայրը» (1972թ.)
14. «Ծնոտներ» (1975թ.)
15. «Նոսֆերատու» (1922թ.)
16. «Որոնողները» (1956թ.)
17. «Կաբիրիա» (1914թ.)
18. «Բժիշկ Սթրենջլավը» (1964թ.)
19. «Քամուց քշվածները» (1939թ.)
20. «Զրահակիր Պոտյոմկինը» (1925թ.)

Comments are closed.