Նորություններ
Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրն է
02.12.2018
Դեկտեմբերի 2-ին նշվում է Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրը (International Day for the Abolition of Slavery)։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ աշխարհում 40 մլն կին, տղամարդ ու երեխա ստրկության մեջ է ապրում։ Կառավարական ու հասարակական կազմակերպությունների, իրավապահ մարմինների ու այլ կառույցների ջանքերն ուղղված են ոչ միայն նման դեպքերի բացահայտմանն ու կանխմանը, նման հանցագործությունների կազմակերպիչների հանդեպ քրեական հետապնդմանը, այլեւ տուժածների իրավունքների վերականգմանը։















