Նորություններ
Վերերկրային կյանքի նշաններ որոնող հզոր հեռադիտակները ֆիքսել են տիեզերքի առեղծվածային գեղեցկությունը
07.12.2018
![]()
Չիլիի բարձրադիր վայրերում տեղադրված հզոր հեռադիտակները, որոնց նպատակն է վերերկրային կյանքի գոյության նշանների հայտնաբերումը, ֆիքսել են անծայրածիր տիեզերքի առեղծվածային գեղեցկությունը:
Հայտնի է, որ Յուպիտերի չորս արբանյակների՝ Իոյի, Եվրոպայի, Գանիմեդի ու Կալիստոյի պատվին անվանված չորս հեռադիտակները տիեզերքում որոնում են հավանական բնակելի մոլորակներ: Հրապարակվել են չորս հեռադիտակից ստացված ուշագրավ պատկերները:















