Նորություններ
Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակը
13.12.2018
Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող գրողների վարկանիշային ցուցակը, որում ընդգրկվել է 11 հեղինակ, որոնք 12 ամսում ԱՄՆ-ում վաճառել են 24,5 միլիոն գիրք՝ վաստակելով 283 միլիոն դոլար:
Տարվա ամենաբարձր վարձատրվող գրող է ճանաչվել դետեկտիվ ժանրի վեպերի հեղինակ Ջեյմս Պատերսոնը` մեկ տարում վաստակել է 86 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում է նախորդ տարվա առաջատարը՝ Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգը: Նրա տարեկան եկամուտը կազմել է 54 միլիոն դոլար:
Իսկ երրորդ հորիզոնականում է «սարսափների արքա» Սթիվեն Քինգը՝ 27 միլիոն դոլար եկամուտով:
Ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակում են ներառվել նաև Ջոն Գրիշեմը, Դեն Բրաունը, Ջեֆ Քինին, Մայքլ Վուլֆը, Նորա Ռոբերտսը, Դենիել Սթիլը, Ռիք Ռիորդանը և Էրիկ Լեոնարդ Ջեյմսը:















