Նորություններ
Մարսի վրա 1,8 կմ խորությամբ սառցե խառնարան է հայտնաբերվել
21.12.2018
Մարս մոլորակի վրա 1,8 կմ խորությամբ սառցե խառնարան է հայտնաբերվել:
Լուսանկարն արվել է Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express մարսագնացի կողմից: Խառնարանի վրա սառը օդի կուտակման շնորհիվ սառույցը երբեք չի հալչում:
Խառնարանը ստացել է Կորոլյով անունը՝ ի պատիվ Սերգեյ Կորոլյովի՝ հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտորի, որը համարվում է Խորհրդային Միության հրթիռաշինության հայրը:
Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express առաքելությունն այս տարի նշում է իր 15-ամյակը: Մարսագնացը տիեզերք է ուղարկվել 2003թ.-ի հունվարին և «Կարմիր մոլորակի» վրա վայրէջք կատարել նույն թվականի դեկտեմբերի 25-ին:
Մինչ Mars Express-ը հետազոտում է մոլորակը, Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ)`նոյեմբերի վերջին Մարսի վրա վայրէջք կատարած InSight մարսագնացն արդեն հասցրել է մոլորակի մակերևույթին տեղադրել առաջին սեյսմոմետրը, որը թույլ կտա գիտնականներին հասկանալ, թե ինչ է կատարվում մոլորակի մակերևույթից ներքև և ուսումնասիրել սեյսմիկ ալիքները՝ «մարսաշարժները»:















