Նորություններ
Աշխարհի լավագույն թանգարանները՝ ըստ հաճախելիության
08.01.2019
<<ՏուրՍտատ>> վերլուծական գործակալությունը վարկանիշային աղյուսակ է կազմել, որտեղ ներկայացրել է 2018 թվականին այցելուների շրջանում աշխարհի ամենահանրահայտ թանգարանները։
Ցանկը կազմվել է այցելությունների վերլուծության հիման վրա։ Զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ թանգարանների առաջին տասնյակի մեջ են մտնում Փարիզում` Լուվրը, Պեկինում` Չինաստանի Ազգային թանգարանը, Նյու Յորքում` Մետրոպոլիտեն թանգարանը, Բրիտանական թանգարանը, Ազգային պատկերասրահը:
Վեցերորդ տեղում է Լոնդոնում ժամանակակից արվեստի <<Tate Modern>> պատկերասրահը, յոթում՝ Վաշինգտոնի Արվեստների ազգային պատկերասրահը: Տասնյակը եզրափակում են Սանկտ Պետերբուրգում Պետերգորֆը, Վատիկանի թանգարանը եւ Թայբեում Կայսերական պալատի թանգարանը:
Նախորդ տարի Լուվրն ունեցել է 10,2 մլն այցելու, որը 2017-ից 25 տոկոսով ավելի է, իսկ Չինաստանի ազգային թանգարանը նախորդ տարի ունեցել է 8,1 մլն այցելու։















