Նորություններ
Շնորհակալության միջազգային օրն է
11.01.2019
Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Մի վարկածի համաձայն՝ տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ոմանք էլ պնդում են, թե այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:
Calend.ru-ն գրում է. «Մենք բոլորս լավ ենք գիտակցում լավ սովորույթների նշանակությունը, նրանց անհրաժեշտությունն առօրյա կյանքում, բայց շնորհակալության մեծ մասը մենք արտահայտում ենք ասես պատահմամբ՝ չմտածելով իմաստի մասին: Շնորհակալական խոսքերն ունեն կախարդական հատկություններ՝ նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգևում և տալիս դրական հուզումներ:
Իզուր չէ, որ շատ ճամփորդական ուղեցույցներում զբոսաշրջիկներին հաճախ է ցուցվում «շնորհակալություն» բառը, որն արտաբերվում է անգամ տվյալ երկրի լեզվական ակցենտով, բարձրացնում է սպասարկման արագությունն ու որակը և օգնում խաղաղ ու հաճելի հանգիստ կազմակերպել»:
Հոգեբանների հետազոտությունների համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:















